Համարներ և գներ

Ստանդարտ

Մեկսենյականոց համարում նախատեսված են երկու մեկտեղանոց և մեկ երկուտեղանոց մահճակալներ։ Համարը նախատեսված է 2 մարդու հարմարավետ բնակության համար. Դիզայնը զուսպ երանգներով է արված, այն ընդգծում է դասական ինտերիերի շքեղությունը։ Մեծ պատուհաններից Երևանի հրաշալի տեսարանն է բացվում։ Համարը ունի 23-31 քառակուսի մետր մակերես, համարում արդյունավետ հանգստի համար ամեն բան կա։«Ստանդարտ» կատեգորիայի որոշ սենյակներում կա լրացուցիչ տեղ (բացվող մահճակալ), լրացուցիչ տեղերը վճարվում են առանձին՝ կախված սեզոնից և սակագնից:Մինչև 4 տարեկան երեխաների կեցությունն անվճար է։

Դելյուքս

Համարը լուսավոր է, ունի 36 քառակուսի մետր մակերես, դասական ոճով է կահավորված։ Ընդարձակ համարում կան երկու մեկտեղանոց կամ մեկ երկուտեղանոց մահճակալներ, հասանելի է մեկ լրացուցիչ քնելու տեղ։ Լուսավոր համարը նախատեսված է 2-3 մարդու բնակության համար, տարբերվում է էրգոնոմիկ ոճով, մեծ պատուհաններով, ժամանակակից դիզայնով և ֆունկցիոնալ նախագծմամբ։Լրացուցիչ տեղերը վճարվում են առանձին՝ կախված սեզոնից և սակագնից:Մինչև 4 տարեկան երեխաների կեցությունն անվճար է։

Լյուքս

«Լյուքս» համարը պրեմիալ լուծում է խստապահանջ հյուրերի համար։ Նախատեսված է երկտեղանոց մահճակալ։ Համարը ձևավորված է դասական ոճով ՝ նուրբ երանգների, ինտերիերային էլիտար էլեմենտների և բնական նյութերի գործածմամբ։ Ապահովում է լիարժեք մեկուսացում, նախատեսված է 2-4 մարդու համար, ունի 62 քառակուսի մետր մակերես։Հասանելի է երկու լրացուցիչ քնելու տեղ։Լրացուցիչ տեղերը վճարվում են առանձին՝ կախված սեզոնից և սակագնից:Մինչև 4 տարեկան երեխաների կեցությունն անվճար է։

Պրեմիում Լյուքս

Հարմարավետ ննջարանով, ընդարձակ հյուրասենյակով և անհատական միացված լոգասենյակով 63 քառակուսի մետր մակերեսով երեքսենյականոց համարը հագեցած է հանգստի և հարմարավետ բնակության համար անհրաժեշտ ամեն ինչով ՝ էրգոնոմիկ կահույք, ժամանակակից տեխնիկա, հարմարավետ բազմոց։ Պատուհաններից տեսարան է բացվում քաղաքի և շրջակայքի վրա, համարը լուսավոր է, ընդարձակ և հարմարավետ, ստեղծված է լյուքս ոճում հանգստի համար։Հասանելի է չորս լրացուցիչ քնելու տեղ։Լրացուցիչ տեղերը վճարվում են առանձին՝ կախված սեզոնից և սակագնից:Մինչև 4 տարեկան երեխաների կեցությունն անվճար է։

 Հանգիստը Երևանում անթերի կանցնի, եթե ընտրեք "ԳՐԵՅՍ ՖՈՐՈՒՄ" 4* հյուրանոցը։ Հյուրերի տրամադրության տակ են 4 կարգի համարներ էրգոնոմիկ նախագծմամբ։ Համարների նախագծման ժամանակ կիրառվել են դիզայնի ժամանակակից լուծումներ, որոնք ներառում են հաճելի գունային բազմազանություն և որակի բարձր չափանիշներ, որոնք իրենց հերթին ապահովում են հարմարավետ հանգիստ և դրական զգացողություններ։ Համարներում կա ամեն ինչ լիարժեք հանգստի համար՝ հեռուստացույց, չհրկիզվող պահարան, հովացնող համակարգ և օդորակիչ, փոքր սառնարան, հեռախոս, պահարաններ, զարդասեղաններ։ Պատուհանից բացվում է արևոտ Երևանի հրաշալի տեսարանը։ Հասանելի են մեկ սենյականոց, երկու սենյականոց, երեք սենյականոց համարներ, որոնցում նախատեսված են 1-4 լրացուցիչ քնելու տեղեր (քանակը կախված է կարգից): 
Անհրաժեշտ փաստաթղթերը "ԳՐԵՅՍ ՖՈՐՈՒՄ" հյուրանոց ժամանման համար՝
-Անձնագիր յուրաքանչյուր հյուրի համար, մինչև 14 տարեկան երեխաների համար ծննդյան վկայական
-ամրագրումը հաստատող բլանկ (ցանկալի է):

** Գները վավեր են միայն այն ժամանակ, երբ ամրագրում կայքի միջոցով

Մինչև 4 տարեկան երեխաները հյուրանոցում բնակվում են անվճար, 4 տարեկանից բարձր երեխաների համար ձևակերպվում է լրացուցիչ տեղ ըստ գնի

Տրամադրում ենք մանկական օրորոց՝  500 ռուբլի: / օրը. (պահանջվում է նախնական պատվեր)