Հարգելի Երևանի հյուրեր: Հրաշալի լուր ունենք էքստրմի սիրահարների համար։
Երևանի հիմնադրման 2805-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանի քաղաքապետարանը և «Սքայբոլ» ընկերությունը կազմակերպել են «Բացահայտի՛ր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը, որը կկայանա հոկտեմբերի 14-17-ը։
Փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Երևանի Հանրապետության հրապարակում: Օդապարիկները ժամեր շարունակ լուսավորված կմնան այդ տարածքում՝ իրենց գույներով ու բազմազանությամբ յուրահատուկ շունչ և գեղեցկություն, հեքիաթային տրամադրություն հաղորդելով քաղաքին: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 15-ին, առավոտյան ժամը 07:00-ին և երեկոյան 17:00-ին թռիչքներ կիրականացվեն Երևանի վրայով, և օդապարիկները տեսանելի կլինեն քաղաքի բոլոր հատվածներից: Հոկտեմբերի 17-ին թռիչքները կիրականացվեն Գառնիի շրջակայքում, նույն օրը երեկոյան տեղի կունենա փառատոնի փակումը: